ՀայաստանՊատահար

Բյուրակն գյուղում բացահայտվել է ապօրինի հանքարդյունահանում

Բյուրակն գյուղում ընկերությունը հատկացված բազալտի հանքի սահմաններից դուրս ապօրինի արդյունահանում է իրականացրել՝ վնաս պատճառելով պետությանը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։

Համայնքային ոստիկանության Ամասիայի բաժինը օգոստոսի 11-ին ստացած օպերատիվ տեղեկությունը տեղում հաստատել է։ Հայտնաբերվել են թրթուրավոր էքսկավատորներ և տարբեր հաստոցներ։ Պարզվել է, որ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, հատկացված երկուսուկես հեկտար տարածքից դուրս առանց թույլտվության ու պայմանագրի, ընդերքահանում է ծավալել նաև շուրջ 700 քմ գյուղատնտեսական նշանակության հողերում։

Ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու հատկանիշներով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վնասի չափը պարզվում է, հանգամանքները՝ նախաքննությամբ։

Սեդա Մարտոյան