ՀայաստանՊատահար

Կանխվել է թմրամիջոցների ապօրինի ներմուծման խոշոր դեպք

Բագրատաշենի սահմանային անցակետում կանխվել է թմրամիջոցների խոշոր մաքսանենգություն։

Թաքստոցից հայտնաբերվել է շուրջ 900 հաբ «բուպրենորֆին», 340 գրամ «կոկաին» և 50 գրամ «հաշիշ»։ Գործով ձերբակալվել են ՀՀ երկու քաղաքացի և Վրաստանի երկու քաղաքացի։

Նշված տրանսպորտային միջոցը մաքսային զննման էր ենթարկվել, որի արդյունքում պարզվել է, որ թմրամիջոցները ներմուծվել են մաքսանենգ ճանապարհով։

Դեպքը բացահայտվել է ԱԱԾ և ՊԵԿ համատեղ օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում։ ՀՀ քաղաքացի Գ․Թ․-ն նախապես գտնվել էր հսկողության տակ։

Քրեական գործը քննում է Քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունը։ Նախաքննությունը շարունակվում է՝ պարզելու հնարավոր այլ մասնակիցների ինքնությունը, ինչպես նաև հայտնաբերելու Երևանում արդեն տեղադրված թմրամիջոցների փաթեթները։

Սեդա Մարտոյան