ՀայաստանՊատահար

Հրազենային վնասվածքով մահացել է գործարար Կարեն Գասպարյանը

Օգոստոսի 18-ին՝ ժամը 17։40-ի սահմաններում, Դեմիրճյան 1 հասցեում գտնվող էլիտար շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիում հայտնաբերվել է գործարար Կարեն Գասպարյանի դին՝ քունքի շրջանում հրազենային վնասվածքով։

Ավտոմեքենայում նրա ձեռքում եղել է ատրճանակ, իսկ մեքենայից դուրս համայնքային ոստիկանները հայտնաբերել են կրակված գնդակ։ Վարորդի կողմից ավտոմեքենայի առջևի դռան ապակին նույնպես վնասված է կրակոցի հետևանքով։

Քննչական կոմիտեն՝ որպես Քրեական օրենսգրքի 162–րդ հոդվածի 1–ին մաս (ինքնասպանության հասցնելը) և 335–րդ հոդվածի 1–ին մաս (հրազենի և դրա մասերի ապօրինի շրջանառություն), սկսել է քրեական վարույթ։ Նշանակվել են դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություններ, կատարվում է նախաքննություն։

Սեդա Մարտոյան