
Կաշառքի գործով ձերբակալվել է Կադաստրի կոմիտեի պաշտոնյա
Հայաստանում կոռուպցիոն գործով ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ Կադաստրի կոմիտեի պաշտոնյա։ Տեղեկությունը Amnews-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
Ըստ աղբյուրի՝ նրանք կասկածվում են կաշառք տալու, ստանալու, ինչպես նաև կաշառքի միջնորդության և օժանդակության մեջ։
Կոռուպցիոն գործի շրջանակում այսօր ձերբակալվել են նաև Արմավիրի մարզի Նորավան գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենը, գլխավոր հաշվապահը և մի քանի աշխատակիցներ։
Քննությունը շարունակվում է։