
Հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք
Նոյեմբերի 9-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ 44-օրյա պատերազմի մասնակից է և հետը բերած զենք-զինամթերքը թողել է Արմավիր քաղաքի աղբանոցում:
Ոստիկանությունը հայտնաբերել է «Կալաշնիկովի» 2 ինքնաձիգ, ինքնաձիգի 3 փամփշտատուփ, որսորդական հրացաններ, կրակելու համար նախատեսված 37 խողովակ և այլ զինամթերք:
Ոստիկանությունը հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։
Շուշան Ասրյան