
Հայաստանում ջրանջատումներ կլինեն
«Վեոլիա ջուր» ընկերությունից հայտնում են, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ժամանակավորապես կդադարեցվի Սյունիքի և Տավուշի մարզերի մի շարք բնակավայրերի ջրամատակարարումը։
Ժամը 10:00-14:00-ն կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի 26 Կոմիսարների, Սայաթ-Նովայի, Կալինինի, Գետափնյա, Իվանովի, Մյասնիկյան, Մ. Գորկու փողոցների ջրամատակարարումը:
Ժամը 10:15-15:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Յոլյան փողոցի, ժամը 10:15-15:00-ը՝ Վ. Մամիկոնյան, Սյունիքի, Անկախության փողոցների ջրամատակարարումը։
Ժամը 10:30-13:00-ը կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի Ձորքի Թաղ. 14-20 շենքերի ջրամատակարարումը: