ՀայաստանՊատահար

Տավուշի մարզում զգացվել է թեթև երկրաշարժ

Օգոստոսի 27-ին՝ տեղական ժամանակով ժամը 00:33-ին ( Գրինվիչի ժամանակով Օգոստոսի 26-ին ժամը 20։33-ին),
Տավուշի մարզի մի շարք համայնքներում բնակիչները զգացել են ստորգետնյա թեթև ցնցումներ։ ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը մարզում կազմել է 2-3 բալ։

Գրանցված երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ռուսաստանի Դաշնությունում՝ Մախաչկալա քաղաքից մոտ 75 կմ հարավ-արևելք։ Ցնցման ուժգնությունը կազմել է 5․5 մագնիտուդ, խորությունը՝ 10 կմ։ Էպիկենտրոնային գոտում այն գնահատվել է 7-8 բալ։

Սեդա Մարտոյան