Հայ ըմբիշները առաջին տեղն են զբաղեցրել Տալլինում կայացած միջազգային մրցաշարում
Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում ավարտվել է Քրիստիան Պալուսալուի անվան 37-րդ հուշամրցաշարը, որտեղ Հայաստանի ազատ ոճի և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները թիմային հաշվարկում զբաղեցրել են առաջին տեղերը։ Մրցաշարին մասնակցել են 14 երկրի ներկայացուցիչներ։
Ազատ ոճի ըմբիշներից չեմպիոն են դարձել Մանվել Խնձրցյանը (61 կգ), Արսեն Հարությունյանը (65 կգ), Դավիթ Մարգարյանը (70 կգ), Նարեկ Հարությունյանը (74 կգ), Հրայր Ալիխանյանը (79 կգ), Կնյազ Իբոյանը (97 կգ) և Խաչատուր Խաչատրյանը (125 կգ)։ Արծաթե մեդալ են նվաճել Մեջլում Մեջլումյանը (61 կգ), Արման Մուսիկյանը (65 կգ), Հայկ Պապիկյանը (79 կգ) և Կնյազ Իբոյանը (97 կգ), իսկ Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ) դարձել է բրոնզե մեդալակիր։
Հունահռոմեական ոճում ոսկե մեդալ են նվաճել Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Գասպար Տերտերյանը (72 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Սամվել Գրիգորյանը (82 կգ), Հայկ Խլոյանը (97 կգ) և Արամայիս Հարությունյանը (130 կգ)։ Փոխչեմպիոն են դարձել Յուրիկ Հովեյանը (67 կգ), Աշոտ Խաչատրյանը (72 կգ) և Ռուբեն Գևորգյանը (97 կգ)։ Երրորդ տեղ են զբաղեցրել Արմեն Սուքիասյանը (63 կգ), Սամվել Տերտերյանը (77 կգ), Մարտիկ Պետրոսյանը (82 կգ) և Գևորգ Թադևոսյանը (87 կգ)։

