ՀայաստանՊատահար

Քրեակատարողական հիմնարկում մահացել է Արցախից բռնի տեղահանված Արտաշես Վարդանյանը

Արմավիրի քրեակատարողական հիմնարկում մահացել է Արցախից բռնի տեղահանված Արտաշես Վարդանյանը։ Նրա մահվան մասին տեղեկությունը հայտնել է Վարդանյանի պաշտպան Էրիկ Բեգլարյանը՝ ընդգծելով, որ Վարդանյանը երկար ժամանակ բողոքել է իր առողջական վիճակի վատթարացման մասին, սակայն այդ բողոքները պատշաճ արձագանք չեն գտել։

Պաշտպանի խոսքով՝ չնայած բազմաթիվ ահազանգերին, Վարդանյանին չեն տեղափոխել հիվանդանոց կամ որևէ բժշկական մասնագիտացված հաստատություն, որտեղ հնարավոր կլիներ ստանալ անհրաժեշտ բուժօգնություն։ Էրիկ Բեգլարյանը դիմել է գլխավոր դատախազին և Մարդու իրավունքների պաշտպանին՝ պահանջելով ձեռնարկել անհրաժեշտ քայլեր Վարդանյանի մահվան հանգամանքների ամբողջական քննության համար։

Վարդանյանի մահվան հանգամանքները ներկայումս մնում են անորոշ։

Սեդա Մարտոյան