
ՀՀ ԱԳՆ աշխատակիցը ձերբակալվել է պետական դավաճանության գործով
Մոտ երկու ամիս առաջ ՀՀ ԱԳՆ աշխատակից Աշխեն Առաքելյանը ձերբակալվել էր պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ արտերկրային պետության ներկայացուցչին փոխանցելու կասկածանքով:
Քննչական կոմիտեի տվյալներով՝ հարուցվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով (պետական դավաճանություն), իսկ ձերբակալվածի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանք :
Նախնական տվյալների համաձայն՝ կինը սիրային կապի մեջ է եղել ադրբեջանցու հետ և նրան փոխանցել կարևոր տեղեկություններ։ Սակայն քննչական մարմինները չեն հայտնաբերել որևէ ապացույց, որ ԱԳՆ-ի այլ աշխատակիցներ մասնակցություն կամ աջակցություն են ցուցաբերել այս գործին։
Քննչական կոմիտեից հաստատում են, որ ձերբակալված անձը չի եղել արտերկրում ՀՀ հյուպատոս և չի ունեցել բարձր պաշտոն։