ՀայաստանՊատահար

Վաղատուր–Խոզնավար խաչմերուկի մոտ ավտոմեքենան գլորվել է ձորը․ կա մեկ զոհ

Սյունիքում՝ Գորիս–Վաղատուր ավտոճանապարհի 15-րդ կիլոմետրին, «Peugeot» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել է ձորը։ Վթարի հետևանքով մեկ մարդ մահացել է, մեկ մարդ վիրավորվել։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։

Ահազանգը ստացվել է այսօր՝ ժամը 01:14-ին։ Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, վիրավոր վարորդին մոտեցրել շտապօգնությանը, իսկ ուղևորի մարմինը դուրս են բերել ձորից։

Վթարի հանգամանքները պարզվում են։