ՀայաստանՔաղաքականություն

Ազգային ժողովը վավերացրեց հայ-ադրբեջանական սահմանների սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը․ ի՞նչ է այն

Հոկտեմբերի 23-ին Ազգային ժողովը վավերացրել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման աշխատանքների կանոնակարգը։ 

Կանոնակարգը ընդունվել է 67 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով։ Քվեարկությանը մասնակցել է միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները չեն մասնակցել նիստին։

Ի՞նչ է սահմանազատման կանոնակարգը և ի՞նչ գործառույթներ են իրականացնելու հանձնաժողովները․ կանոնակարգով կարգավորվում է կանոնակարգի աշխատանքը, ելնելով անհրաժեշտությունից՝ ներգրավում են գործընթացին փորձագետների և մասնագետների, կարող են օգտագործվել վերաբերելի քարտեզներ, նորմատիվ իրավական և իրավաբանորեն հիմնավորված այլ փաստաթղթեր, վերահսկում են կադաստրային, տիեզերալուսանկարահանման, օդալուսանկարահանման, գեոդեզիական աշխատանքների իրականացումը, ապահովում են սահմանամերձ բնակավայրերի անվտանգությունը, ստեղծում են սահմանամերձ տարածքների բնակիչների համար իրենց ավանդական տնտեսական գործունեության համար պայմաններ, իրականացնում են սահմանազատման ընթացքում սահմանի առանձին հատվածներով սահմանագծման աշխատանքներ, մշակում են սահմանազատման քարտեզի ստեղծման մասին ուղեցույցներ և այլն։

Երկու երկրների միջև սահմանազատման աշխատանքների սկիզբը դրվել էր 2021 թվականին՝ Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպման ընթացքում։

2022 թվականի ապրիլին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը համաձայնեցրել էին սահմանազատման հանձնաժողովի կառուցվածքը։ 

2023 թվականի մայիսին Բրյուսելում Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպմանը որոշվել էր ստեղծվել սահմանազատման աշխատանքներ իրականացնող հանձնաժողով։

Սահմանազատման կանոնակարգը ստորագրել են Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը եւ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը օգոստոսի 30-ին։