
Ավտոբուսի մասնակցությամբ շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում
Այսօր՝ սեպտեմբերի 1-ի առավոտյան ժամը 09:30-ի սահմաններում, Երևանում շղթայական ավտովթար է տեղի ունեցել ավտոբուսի մասնակցությամբ։ Դեպքի տեղի է ունեցել Ազատության պողոտայի «Զովք» սուպերմարկետի մոտ։ Վթարին մասնակցել են «Tesla» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում գրանցված թիվ 10 երթուղին սպասարկող ավտոբուսը։
Նախնական տեղեկություններով՝ վթարի հետևանքով տուժածներ չեն եղել։ Դեպքի վայրում իրականացվում են անհրաժեշտ հետաքննության աշխատանքներ, պարզվում է վարորդների ինքնությունը և դեպքի հանգամանքները։
Վթարը առաջացրել է խցանումներ։ Հարկ է նշել, որ այսօր գիտելիքի և դպրության օրն է, և մի շարք աշակերտներ, ուսանողներ և երեխաներ առաջին անգամ ուսումնական հաստատություններ են գնում։ Այդ պատճառով, ըստ Yandex-ի ցուցչի, մայրաքաղաքում 8։30-10։00-ի սահմաններում խցանումների մակարդակը 10-ից 7 էին գրանցվում։ Ավտովթարները էլ ավելի են դժվարեցնում իրավիճակը և նոր խցանումների առիթ դառնում։