ՀայաստանՍպորտ

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է հայրենիք 2 ոսկե և 3 արծաթե մեդալով

Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է հայրենիք 5 մեդալով։

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող մրցաշարի եզրափակչում Հայաստանը 5 ներկայացուցիչ ուներ։ Էլիդա Քոչարյանը 60 կգ քաշային կարգում երկրորդ տարին անընդմեջ հաղթեց այս մրցաշարում՝ պարտության մատնելով ուկրաինուհուն։ Երկրորդ ոսկե մեդալը նվաճեց Ռուդոլֆ Գարբոյանը։ 51 կգ քաշային կարգում Գարբոյանը ուժեղ գտնվեց ադրբեջանցի մարզիկից։

57 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը, 60 կգ քաշային Արթուր Սահակյանն ու 67 կգ քաշային Հարություն Հակոբկոխյանը դարձան արծաթե մեդալակիր։

Կարեն Աղամալյանի գլխավորությամբ մեր ընտրանին հայրենիք է բերում 2 ոսկե և 3 արծաթե մեդալ: Նախորդ տարի հավաքականը 2 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալով էր վերադարձել։