Պուտինը չի մասնակցի Ադրբեջանում կայանալիք COP29-ին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի մասնակցելու ՄԱԿ-ի COP29 կլիմայի փոփոխության համաժողովին, որը կանցկացվի նոյեմբերի 11-22-ը։ Միջոցառմանը Ռուսաստանը ներկայանալու է «վարչապետի մակարդակով»։ Այս մասին հայտնել է BBC-ի ադրբեջանական ծառայությունը։
Սա կապվում է ԵՄ-ում Ուկրաինայի դեսպանի արած հայտարարության հետ, ըստ որի՝ նա արևմուտքին կոչ էր անում բոյկոտել գագաթնաժողովը, եթե Վլադիմիր Պուտինը նույնպես մասնակցի դրան։
Նախորդ տարի՝ 2023 թվականի դեկտեմբերին, Ռուսաստանի նախագահը մասնակցել է ԱՄԷ-ում կայացած COP28 գագաթնաժողովին։
Հայաստանը COP29-ին մասնակցելու վերաբերյալ հստակ ոչինչ չի հայտարարել։ Գագաթնաժողովին չի մասնակցի նաև Մեծ Բրիտանիայի նախագահ Չարլզ Երրորդը՝ առողջական խնդիրների պատճառով։