ԱրցախՔաղաքականություն

Ադրբեջանում գտնվող Արցախի նախկին ղեկավարների և պետնախարարի կալանքի ժամկետները երկարացվել են

Ադրբեջանի Սաբակիլի շրջանային դատարանը օրեր առաջ ավելացրել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանքը։ Անցյալ շաբաթ Բաքվի դատարանը երկարացրել է նաև Արցախի նախկին ղեկավարներ Արկադի Ղուկասյանի, Արայիկ Հարությունյանի և Բակո Սահակյանի կալանքը։

Երկարացման ժամկետների և պատճառների և նոր մեղադրանքների մասին տեղեկություններ չկան։

Նախկին ղեկավարները ձերակալվել են Լաչինի անցակետում՝ 2023 թվականի սեպտեմբերին։