ՀայաստանՔաղաքականություն

Կամո Ցուցուլյանը վերանշանակվել է ՆԳՆ ՓԾ տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում

Կամո Ցուցուլյանը վերանշանակվել է Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ։ Որոշումը կայացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ցուցուլյանը այս պաշտոնին նշանակվել էր դեռ 2023 թվականի հունվարի 9-ին։ Վարչապետի որոշմամբ 2024 թվականի ապրիլին Ցուցուլյանին շնորհվել է փրկարարական ծառայության գեներալ-մայորի կոչում։

2024 թվականի ապրիլին նա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել իրեն պատկանող գույքը։ Ըստ կայքի տվյալների՝ Ցուցուլյանը հայտարարագրել է մեկ բնակարան Երևանի Դավթաշեն վարչական շրջանում, մեկ բնակարան Իջևան քաղաքում, հասարակական նշանակության երկու շինություն Տավուշում, հողամաս և անհատական բնակելի տուն։

Տվյալ տարվա վերջում առկա կանխիկ դրամի գումարը կազմել է 22,000 դոլար և 19,000,000 դրամ։ Ստացված եկամտի գումարը կազմել է 21,807,894 դրամ։