ԿԳՄՍ նախարարությունն անդրադարձել է թիվ 20 դպրոցում իրավապահների գործողությանը
Հոկտեմբերի 10-ին ԱԱԾ աշխատակիցները Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում գործողություններ են իրականացրել։ Դրա արդյունքում դպրոցի աշխատակցին տեղափոխել են ՀՀ քննչական կոմիտե։
Գործողությունը տեղի է ունեցել աշակերտների աչքի առաջ, ինչի առիթով աշակերտների ծնողները դժգոհություն են բարձրացրել։
Դեպքին անդրադարձել է ԿԳՄՍ նախարարությունը։ Դեպքի առնչությամբ նախարարությունը մտահոգություն է հայտնել և գրությամբ դիմել համապատասխան մարմիններին կատարված գործողությունների վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով:
Նախարարությունը կարևոր է համարել երեխաների ներկայությամբ իրավապահ մարմինների կողմից իրականացվող հատուկ գործողություններում երեխաների լավագույն շահը և հոգեբանական առանձնահատկությունները հաշվի առնելը։
Շուշան Ասրյան