ԱշխարհԳիտություն

Հայտնի են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակակիրների անունները

Սպիտակուցների կառուցվածքի վերծանման և նորերի ստեղծման վրա աշխատելու համար ամերիկացի գիտնականներ Դեյվիդ Բեյքերը և Ջոն Ջամփերը, բրիտանացի Դեմիս Հասաբիսը քիմիայի ոլորտում ստացել են Նոբելյան մրցանակ։ Նրանց հայտնագործությունը հնարավորություն է տալիս նոր դեղամիջոցներ ստեղծել։

Դեյվիդ Բեյքերին հաջողվել է ստեղծել բոլորովին նոր տեսակի սպիտակուցներ: Դեմիս Հասաբիսը և Ջոն Ջամփերը մշակել են արհեստական ​​ինտելեկտի մոդել, որը ունակ է կանխատեսել սպիտակուցների բարդ կառուցվածքը։ Մոտ 200 միլիոն սպիտակուցների կառուցվածքներ են բացահայտվել, որոնց միջոցով աստիճանաբար հնարավոր է դառնում նար քայքայել պլաստիկը։

Նրանց այս հայտնագործությունները մեծ ազդեցություն ունեն ինչպես դեղամիջոցներ, դեղագործական ապրանքներ, պատվաստանյութեր։