
Երևանի կենտրոնում ավտոմեքենա է պայթել
Երևանի կենտրոնում, Ամիրյան փողոց–Մաշտոցի պողոտա հատվածում, «Toyota» մակնիշի ավտոմեքենա է պայթել։ Amnews-ի տեղեկություններով՝ պայթյունի հետևանքով տուժած տղամարդը շտապօգնության մեքենայով հոսպիտալացվել է։ Ավտոմեքենայի պայթյունից տուժել է 58 համարը սպասարկող ավտոբուսը։ Առայժմ հայտնի չէ, ավտոբուսի ուղևորների մեջ տուժողներ կան, թե ոչ։
Պայթյունի պատճառով վնասվել են նաև հարակից 3 ավտոմեքենաները։ Դեպքի վայրում շտապօգնության մեքենաներ են ժամանել։ Ոստիկանությունը սահմանազատել է տարածքը։
Այս պահին Ամիրյան փողոցի նշված հատվածը փակ է, և տեղի է ունենում դեպքի տեղամասի հետաքննություն։