ՀայաստանՊատահար

Մոտոցիկլի վարորդը ՃՏՊ-ից տեղում մահացել է

Սեբաստիա փողոցում ճանապարհատրանսպորտային պատահարից կա զոհ։

Նոյեմբերի 22-ի կեսգիշերին Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցում ՃՏՊ-ից մեկ զոհ է եղել։ Տեղի է ունեցել նաև վառելիքի արտահոսք։

GAZelle մակնիշի ավտոմեքենան և Honda մակնիշի մոտոցիկլը բախվել են իրար։ Դրա արդյունքում մոտոցիկլը բախվել է կայանած «Nissan» մակնիշի ավտոմեքենային։ Մոտոցիկլի վարորդը տեղում մահացել է։