ՀայաստանՊատահար

Սիսիանում համայնքային արոտավայրը վաճառվել է շուկայականից 24 անգամ էժան՝ 16 միլիոնի փոխարեն 661 հազար դրամով

Սիսիան համայնքին պատկանող 4.6 հեկտար ընդհանուր օգտագործման արոտավայրը 2021 թվականին աճուրդով օտարվել է ընդամենը 661 հազար դրամով, այն դեպքում, երբ տարածքի շուկայական արժեքը մոտ 16 միլիոն դրամ է։ Տեղեկությունը ստացվել է Քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունից։

Պարզվել է, որ արոտավայրը փոխանցվել է համայնքի նախկին ղեկավարի մտերիմներից մեկին՝ ավագանու հաստատմամբ։ Ըստ իրավապահների՝ գործարքը կնքվել է հողային օրենսգրքի խախտմամբ, և համայնքի շահերին հասցվել է առանձնապես խոշոր վնաս։

Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման կամ անցման հատկանիշներով։ Նախաքննությունն ընթանում է։

Սեդա Մարտոյան