ՀայաստանՊատահար

Հրդեհ Գետամեջում. այրվում է թռչնաֆաբրիկայի տանիքը

Կոտայքի մարզի Գետամեջ գյուղում հուլիսի 30-ին հրդեհ է բռնկվել։ ՆԳՆ Փրկարար ծառայության փոխանցմամբ՝ ահազանգը ստացվել է ժամը 10:06-ին, որից հետո դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական հինգ մարտական հաշվարկներ։

Տարածքում աշխատում են նաև Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և բժշկական ապահովման խմբերը։

Հրդեհը բռնկվել է թռչնաֆաբրիկայի տանիքում։

Հրդեհի տարածման չափերը, պատճառներն ու հնարավոր տուժածները ճշտվում են։

Սեդա Մարտոյան