ՀայաստանՊատահար

«Զվարթնոց» օդանավակայանում առանց լիցենզիայի աշխատող տաքսիներ են հայտնաբերվել

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ոստիկանության պարեկային ծառայության հետ համատեղ խստացված ստուգումներ է իրականացրել «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում։ Վերահսկողության ընթացքում հայտնաբերվել է 4 տաքսի, որոնք ուղևորափոխադրում են կատարել առանց համապատասխան լիցենզիայի։

Տեսչական մարմինը հայտնում է, որ այդ վարորդների նկատմամբ կազմվել են վարչական արձանագրություններ։ գործունեությունը։

Տեսչական մարմինը հիշեցնում է՝ օրենքով թեթև մարդատար ավտոմեքենաներով ուղևորափոխադրում կարող են իրականացնել միայն լիցենզավորված անձինք կամ էլեկտրոնային հարթակի միջոցով գործող ծառայությունները (օրինակ՝ «GG», «Yandex Go» և այլն)։ 

Եթե մեքենան կահավորված է որպես տաքսի (ունի տարբերանշան), ապա անպայման պետք է լիցենզիա ունենա։

Նշենք նաև, որ լիցենզավորված անհատ տաքսու վարորդները ազատված են բոլոր հարկերից ու տուրքերից։

Սեդա Մարտոյան