ԱշխարհՊատահար

Մահացել է Իտալացի դիզայներ Ջորջիո Արմանին

Իտալացի աշխարհահռչակ դիզայներ Ջորջիո Արմանին մահացել է։ Նա 91 տարեկան էր։Այս մասին հաղորդել են համաշխարհային ԶԼՄ-ները՝ հղում անելով Armani Group ընկերության հայտարարությանը։

Արմանիի մահվան կապակցությամբ ընկերությունը հայտնել է, որ նա մահացել է իր տանը՝ Միլանում։ Նա չէր մասնակցել հունիսին տեղի ունեցած Միլանի նորաձևության շաբաթվա ցուցադրություններին՝ առողջական խնդիրների պատճառով։

Հիշեցնենք, որ Արմանին ծնվել է 1934 թվականի հուլիսի 11-ին Իտալիայի Պիաչենցա քաղաքում։

Նա սկսել է իր կարիերան որպես դիզայներ՝ աշխատելով Nino Cerruti-ի համար 1960-ականներին։ 1975 թվականին նա հիմնադրել է իր սեփական Armani fashion տունը։

Սեդա Մարտոյան