ԱշխարհՏնտեսություն

Ռուսական սառեցված ակտիվներից 160 միլիոն եվրո գումար կհատկացվի Ուկրաինային

Ռուսական սառեցված ակտիվներից 160 միլիոն եվրո գումար կհատկացվի այս ձմռանը Ուկրաինայի հրատապ հումանիտար կարիքները հոգալու համար։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

Ռուսաստանը վնաս է հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին։ Մոտարկված տվյալներով՝ ավերվել է երկրի ջերմաէլեկտրակայանների 80 %-ը, հիդրոէլեկտրակայանների մեկ երրորդը։ Այդ պատճառով երկրում էլեկտրաէներգիայի սղության խնդիր կա։

Լիտվայում ապամոնտաժվում է ջերմաէլեկտրակայան՝ Ուկրաինայում վերակառուցվելու համար։

Բացի այդ՝ ԵՄ-ն 2 ԳՎտ-ով կավելացնի էլեկտրաէներգիայի արտահանումը Ուկրաինա։

Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է նաև, որ ԵՄ-ն 35 մլրդ եվրո վարկ կտրամադրի Ուկրաինային։

Սաթենիկ Ավետիսյան