Ծեծկռտուք Հյուսիսային պողոտայում
Սեպտեմբերի 20-ին վիճաբանություն է տեղի ունեցել Հյուսիսային պողոտայում, որը վերածվել է ծեծկռտուքի, ապա՝ դանակահարության։ Կան վիրավորներ։ 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Ոստիկանները դեպքի վայրի զննության ժամանակ հայտնաբերել են արյան հետքեր, շրջակայքում գտնվող սննդի կետում՝ արյան հետքերով դանակ։
Մեղավորների ինքնությունը բացահայտված է։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: