Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Իսպանական Լեոն քաղաքում մեկնարկած ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում Ալեքսանդրա Գրիգորյանը երկամարտում նվաճեց բրոնզե մեդալ։
55 կգ քաշային պայքարում Ալեքսանդրա Գրիգորյանը պոկում վարժությունում բավարարվեց 7-րդ հորիզոնականով (81 կգ արդյունք)։ Հրում վարժությունում Ալեքսանդրան բարձրացրեց 110 կգ, ինչը նրան բերեց փոքր արծաթ այդ վարժությունում։
Երկամարտի 191 կգ արդյունքով 19-ամյա ծանրամարտիկը նվաճեց բրոնզե մեդալ։ Երիտասարդների աշխարհի չեմպիոն դարձավ չինացի Գեն Գան-Լին, արծաթե մեդալակիր՝ կոլումբացի Գելեն Տորրեսը։
Նշենք, որ 2023 թվականի նոյեմբերին Ալեքսանդրա Գրիգորյանը դարձել էր երիտասարդների աշխարհի առաջնության հաղթող, իսկ 2024 թվականին Սոֆիայում՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր։