Հաջորդ շաբաթ Զելենսկին կայցելի ԱՄՆ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաջորդ շաբաթ կհանդիպի ԱՄՆ նախագահ Բայդենի, նախագահի թեկնածուներ Քամալա Հարիսի և Դոնալդ Թրամփի, ինչպես նաև կոնգրեսականների հետ։ Նա ելույթ կունենա նաև սեպտեմբերի 24 ին Մանհեթենում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի ընթացքում։ Նախատեսվում է երկկողմ բանակցություններ վարել անդամ երկրների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ։
ԱՄՆ նախագահ Բայդենի հետ հանդիպման ընթացքում նախատեսվում է ներկայացնել Ուկրաինայի «Հաղթանակի ծրագիրը»։ Քննարկվելու են նաև Ուկրաինայում ԱՄՆ-ի աջակցության նոր ծրագրերը։
Զելենսկին նախատեսում է հանդիպումներ ունենալ նաև Հարիսի և Դոնալդ Թրամփի հետ՝ հակամարտության մանրամասների մասին խոսելու և նրանց աջակցությունը ստանալու համար։
2022 թվականին սկսված ռուս-ուկրաինական պատերազմից հետո սա Վլադիմիր Զելենսկու 5-րդ այցն է ԱՄՆ։