Նոյեմբերի 22-ին, ժամը 11:28-ին Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին «Zil» մակնիշի բեռնատարում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում են Փրկարար ծառայությունից:
Տուժածներ չկան։
Հրդեհը մեկուսացվել և մարվել է։ Այրվել են բեռնատարի շարժիչի հատվածը, վարորդի խցիկը՝ մասամբ և բեռնախցիկը։
Շուշան Ասրյան