ՀայաստանՊատահար

288 մլն դրամի տուգանք․ ՀԴՄ-ների սպասարկող 7 ընկերություն խախտել են օրենքը

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը սեպտեմբերի 2-ին 288 մլն 828 հազար դրամով տուգանել է հսկիչ դրամարկղային մեքենաների սպասարկմամբ զբաղվող 7 ընկերությունների։

Հանձնաժողովի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ընկերությունները՝ «Տոչ-մաստեր», «Իննթեք», «Քյու տերմինալ», «ՀԴՄ շտրիխ», «Տերմինալ սերվ», «Մերի-Քրիստ» և «Սմարթ սոլուշնս», սահմանել են չհիմնավորված և խտրական գներ (1 800–3 600 դրամ), ինչի արդյունքում չարաշահել են իրենց գերիշխող դիրքը։

Ընկերությունները փորձել են գների բարձրացումը արդարացնել տարբեր պատճառներով՝ անկանխիկ գործարքների ավելացում, տեխնոլոգիական առաջխաղացում, համատարած գնաճ։ Սակայն հանձնաժողովը եզրակացրել է, որ իրականում դրանք փոխկապակցված են և միևնույն պատճառաբանություններ են ներկայացրել։

Արդյունքում՝ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը պարտավորեցրել է ընկերություններին անհապաղ դադարեցնել չհիմնավորված բարձր և խտրական գների կիրառումը և վերադարձնել տնտեսվարող սուբյեկտներից 2024 թվականի դեկտեմբերից մինչև 2025 թվականի մայիս գանձված հավելյալ գումարները։

Սեդա Մարտոյան