ՀայաստանՊատահար

Հայաստանում ջրանջատումներ կլինեն

«Վեոլիա ջուր» ընկերությունից տեղեկացնում են, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ջրանջատումներ կլինեն Տավուշի, Արարատի, Գեղարքունիքի մարզերում և Երևանում։

Ժամը 08:00-14:00-ը կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Ազատության փողոցի ջրամատակարարումը:

Ժամը 10:00-12:00-ը կդադարեցվի Արարատի մարզի Վեդի քաղաքի ջրամատակարարումը:

Ժամը 11:30-18:00-ը կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի, 26 Կոմիսարների, Մյասնիկյան փողոցների ջրամատակարարումը, ժամը 12:00-18:00-ը՝ կդադարեցվի Շամախյան փողոցի և 1 նրբանցքի, Տ. Պետրոսյան փողոցի և 1-4 նրբանցնքների և 4 փակուղու ջրամատակարարումը:

Ժամը 11:00-16:00-ը կդադարեցվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ 1-18 փողոցների և նրբանցքների ջրամատակարարումը:

Ժամը 12:00-18:00-ը կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Եղբայրության 19, Հ.Հովսեփյան 10/1 շենքերի ջրամատակարարումը:

Ընկերությունից հայտնում են նաև, որ պլանային աշխատանքներ կատարելու պատճառով նոյեմբերի 27-ին ժամը 10:00-ից նոյեմբերի 28-ը ժամը 22:00-ը կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի (բացառությամբ Անի թաղամասի), Վահրամաբերդ, Կապս գյուղերի ջրամատակարարումը: