ՀայաստանՊատահար

Վթար Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին. կա մեկ զոհ

Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։52-ին, Լոռու մարզում՝ Շիրակամուտ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար։ Volkswagen և Toyota մակնիշի ավտոմեքենաները բախվել են միմյանց։

Վթարի հետևանքով Volkswagen-ի երեք ուղևոր տեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկներն արձանագրել են նրանցից մեկի մահը։

Փրկարարները դեպքի վայր ժամանելիս հոսանքազրկել և ապահովել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները։

Դեպքի հանգամանքները պարզվում են համապատասխան մարմինների կողմից։

Մանրամասները՝ ավելի ուշ։

Սեդա Մարտոյան