ՀայաստանՊատահար

Արմավիրի մարզի Մերձավան գյուղում տեղի ունեցած սպանությունների դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Քննչական կոմիտեն հայտնում է, որ Մերձավան գյուղի սպանության վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել մի քանի հոդվածներով։

Մասնավորապես, այն հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի «155-րդ հոդվածի» 1-ին մասի երկու դրվագով, որը նախատեսում է սպանություն։ Բացի այդ, կիրառվել է նաև «44-155-րդ հոդվածի» 1-ին մասը, որը վերաբերում է սպանության փորձին։ Վարույթի շրջանակում ներառվել է նաև «335-րդ հոդվածի» 1-ին մասը, որը սահմանում է պատասխանատվություն հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ արգելված միջոցների ապօրինի շրջանառության համար։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան Մերձավանում արձանագրված միջադեպի հետևանքով սպանվել էր Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը և ևս մեկ անձ, իսկ մի քանի հոգի ստացել էին վնասվածքներ։

Սեդա Մարտոյան