Ապօրինի ջրառ ավտոլվացման կետում. նշանակվել է 1 մլն դրամ տուգանք
Գեղարքունիքում գործող ավտոլվացման կետում հայտնաբերվել է ապօրինի ջրօգտագործման դեպք, ինչի հետևանքով իրավախախտը կպատժվի 1 միլիոն դրամ վարչական տուգանքով։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հատուկ պահպանվող տարածքում կատարած շրջայցի ընթացքում, արձանագրել են, որ վարձակալ Ա.Մ.-ն խախտել է բնապահպանական օրենսդրության պահանջները։ Վերջինս իրեն պատկանող ավտոլվացման կետում առանց որևէ թույլտվության իրականացրել է ապօրինի ջրառ՝ խորքային հորից։
Տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի պետի որոշմամբ ապօրինի հորի շահագործումը կասեցվել է։ Միաժամանակ իրավախախտի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք՝ 1.000.000 դրամի չափով։