ՀայաստանՊատահար

Նոր մանրամասներ կաշառքի դիմաց վարորդական վկայականների գործից. քրեական վարույթները ուղարկվել են դատարան

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ավարտվել է վարորդական վկայականների կաշառքի գործով նախաքննությունը, որի ընթացքում բացահայտվել են մի շարք անձանց կողմից քաղաքացիներից գումար ստանալու դեպքեր՝ կաշառքի միջնորդության պատրվակով, ինչպես նաև կաշառք տալու փորձեր։

Նախաքննության տվյալներով՝ Արմավիրի մարզի մի բնակիչ քաղաքացուն համոզել է վճարել գումար՝ իբր ապահովելու վարորդական իրավունքի քննության հանձնման և վկայականի տրամադրման գործընթացը, սակայն գումարը որևէ պաշտոնատար անձի չի փոխանցել, և գործընթացը չի կազմակերպվել։ Նմանատիպ դեպքեր բացահայտվել են ևս երկու անձի նկատմամբ՝ քաղաքացիներին համոզելով, որ իրենց ծանոթ պաշտոնատար անձինք կկազմակերպեն ապօրինի վկայականի տրամադրում, սակայն գումարը չեն փոխանցել և գործընթացը չեն իրականացրել։

Կաշառքի միջնորդության համար երեք անձի ներկայացվել է մեղադրանք, ևս երեքի՝ կաշառք տալու փորձի, իսկ մեկի՝ դրան օժանդակելու համար։

Նախաքննության նյութերը մեղադրական եզրակացություններով ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան։

Սեդա Մարտոյան