
Վիլնյուսում բեռնատար ինքնաթիռը ընկել է բնակելի շենքի վրա
Լիտվայի Վիլնյուս քաղաքի օդանավակայանի մերձակայքում գտնվող երկհարկանի տան վրա ընկել է DHL բեռնատար ինքնաթիռը։ Դրա հետևանքով մեկ մարդ է մահացել է։ Բռնկվել է հրդեհ։
Ինքնաթիռը Լայպցիգ քաղաքից թռիչք է կատարել։ Առավոտյան 05։30-ի սահմաններում ինքնաթիռը ընկել է երկհարկանի տան վրա։ Ինքնաթիռում գտնվող չորս մարդկանցից մեկը զոհվել է։ DHL ինքնաթիռը, որը շահագործվում է Իսպանիայում տեղակայված Swiftair ավիաընկերության կողմից, վթարի է ենթարկվել վայրէջք կատարելուց անմիջապես առաջ։
Փրկարարները հայտնել են, որ տան տուժած բնակիչների մասին տեղեկություններ չկան։