ՀայաստանՊատահար

Պայթյուն Երևանի կենտրոնում գտնվող արտադրամասում

Սեպտեմբերի 30-ին, ժամը 16։10-ի սահմաններում Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Այասի փողոցում գտնվող կարի արտադրամասում տեղի է ունեցել պայթյուն: Ներքին գործերի նախարարությունից Amnews-ին հայտնեցին, որ նախնական տվյալներով 4 քաղաքացի հոսպիտալացվել է։

Այս պահին պայթյունից առաջացած հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում է Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Մանրամասները՝ շուտով։