ԱշխարհՊատահար

Ռուսական ավիաընկերության ինքնաթիռը վայրէջքի ժամանակ այրվել է

Ռուսական «Ազիմուտ» ընկերությանը պատկանող Sukhoi Superjet 100-95LR ինքնաթիռը Թուրքիայի Անթալիա քաղաքում վայրէջքի ժամանակ այրվել է։ Տուժածներ չկան։ Ավիաընկերությունը չվերթներ է իրականացնում նաև դեպի Հայաստան։

Հրդեհը բռնկվել է Սոչի-Անթալիա չվերթի ժամանակ, հավանաբար՝ շարժիչի հատվածում։ Ուղևորները տարհանվել են ինքնաթիռից։ Ենթադրվում է, որ հրդեհը բռնկվել է կոպիտ վայրէջքից հետո առաջացած ուժեղ քամու պատճառով։

Ընկերությունը իր էջում հայտարարություն է տարածել, ըստ որի, տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ուղևորներին նախնական վճարելու են մոտ 100 հազար ռուբլի՝ կորուստների փոխհատուցման համար։