Տավուշում հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ տեղի է ունեցել վթար. նոր մանրամասներ են հայտնի
Նոյեմբերի 26-ին Տավուշի մարզում հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում Վանաձորի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողական մեքենան ենթարկվել է վթարի։ Պատահարի հետևանքով զոհվել է հրշեջ-փրկարար, փ/ծ սերժանտ Տարոն Սիմոնյանը ևս 4 փրկարար վնասվածք է ստացել։
ՀՀ առողջապահության նախարարության տեղեկացմամբ՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Երեք փրկարարների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, իսկ մեկի վիճակը բավարար է: Տուժածներից երեքը տեղափոխվել են Երևան՝ հետագա բուժման համար, իսկ մեկը շարունակում է բուժումը մարզային բժշկական կենտրոնում։
Հիշեցնենք, որ Տավուշի և Գեղարքունիքի մարզերում խոշոր հրդեհներ են բռնկվել նոյեմբերի 21-ից, ավելի ուշ հայտնի դարձավ, որ հրդեհներ են բռնկվել նաև այլ մարզերում։
