Տավուշում բարձր դասարանցիները ծեծի են ենթարկել քոլեջի ուսանողին. նրանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Տավուշի մարզի Զորական գյուղի մի խումբ բարձր դասարանցիներ ծեծի և նվաստացման են ենթարկել Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողին։ Տեղեկատվությունը և դեպքի տեսանյութը հրապարակվել են օգտատեր Նանար Պողոսյանի կողմից «Ֆեյսբուքում»։
Նշվում է, որ տեսագրությունն արվել է հենց միջադեպին մասնակցած անչափահասների կողմից։
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ խուլիգանություն, առևանգում և ֆիզիկական բռնություն կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական վարույթ, և 5 անձի նկատմամբ սկսվել է հանրային քրեական հետապնդում։
Քննչական կոմիտեի տվյալներով՝ բոլոր 5 անչափահասների նկատմամբ դատարան է ներկայացվել կալանքի միջնորդություն։
Այս պահին հայտնի է, որ նրանցից 4-ի նկատմամբ կիրառվել է կալանք 20 -օրյա ժամկետով, մեկի նկատմամբ` տնային կալանք։
Կալանքի ժամկետների երկարաձգման փուլում դատարանը մերժել է 4-ի միջնորդությունը, իսկ մեկի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն և բացակայելու արգելք։
Լրատվամիջոցներում տեղեկություններ կան այն մասին, որ բռնությանը մասնակցած անչափահասներից մեկը ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Ռուբեն Գասպարյանի որդին է եղել։
