ՀայաստանՊատահար

Կրկին ձերբակալություններ Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմում

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում կրկին ձերբակալություններ են տեղի ունեցել:

Քրեական վարույթ է նախաձեռնվել կաշառք տալու և ստանալու մեղադրանքով։ Ձերբակալվածները Կենտրոն վարչական շրջանի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի աշխատակիցներ են։

Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմում ձերբակալություններ էր եղել նաև նոյեմբերի 12-ին։ 4 անձ էր ձերբակալվել առևտրի և սպասարկումների բաժնից։ Այս մասին Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը ավելի վաղ ֆեյսբուքյան էջում ակնարկել էր կոռուպցիայի մասին։

Վերջին ձերբակալության մասին իրավապահները մանրամասներ չեն հայտնում։

Շուշան Ասրյան