Լոռու մարզում հրդեհ է բռնկվել
Լոռու մարզի Ուրասար և Կաթնաղբյուր բնակավայրերի միջև խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել։
Երեկվանից դեպքի վայրում աշխատում են ՆԳՆ Փրկարար ծառայության մարզային օպերատիվ խմբերը, հրշեջ-փրկարարական ջոկատների երկու մարտական հաշվարկ և երկու օպերատիվ խումբ, նաև «Լոռե» փրկարարական ջոկատի կամավորներ և տեղացիներ։
Սոցիալական ցանցերում շրջանառվող լուրերի համաձայն՝ հրդեհը, որը սկսել է Շիրակից, հասել է Սպիտակ, Ուրասար և Կաթնաղբյուր բնակավայրերին։ Այնուամենայնիվ, Սպիտակից Amnews-ին հայտնում են, որ հրդեհ և ծուխ ներկայումս նկատելի չեն։
ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ ավելի ուշ դեպքի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կտրվի։
