Երևանում փլուզվել է դաշնամուրի չգործող գործարանի պատը․ կա տուժած
Դեկտեմբերի 1-ին, ժամը 10։12-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանում՝ Շիրակի փողոցում, փլուզվել է չգործող դաշնամուրի գործարանի արտաքին պատը։
Ըստ նախնական տվյալների՝ մասամբ փլուզվել է շենքի եռահարկ հատվածը, որտեղ նախկինում տեղակայված են եղել տնտեսական ապրանքների և սննդի պահեստներ։ Տեղում կա մեկ տուժած։
ՆԳՆ Փրկարար ծառայությունը հայտնում է, որ դեպքի վայր են մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ, օպերատիվ խմբերը և Փրկարարական ուժերի վարչության համապատասխան ստորաբաժանումները։
Գերատեսչությունը հայտնում է, որ կտրամադրի լրացուցիչ տեղեկություն։
