ՀայաստանՊատահար

Շիրակի մարզպետարանում «ռումբի» մասին ահազանգը կեղծ է եղել

«911» ծառայությանը  զանգ էր կատարվել, Շիրակի մարզպետարանի շենքում պայթուցիկ է տեղադրված, որը 10–15 րոպեում կպայթի, եթե չգան։ Ոստիկանությունը արագ հայտնաբերել է ահազանգի հեղինակին, որը գտնվել է քրեակատարողական հիմնարկում և պարզվել է, որ ահազանգը կեղծ է եղել: 

Ռուսական ռազմաբազայի սակրավորներն ու կինոլոգները ստուգել են մարզպետարանի շենքը և տարածքը, և պարզվել է, որ ռումբ չի եղել, իսկ ահազանգը կեղծ է։

Ոստիկանների աշխատանքով պարզվել է, որ ահազանգողը 30-ամյա դատապարտյալ Ս․Գ․ն է, ով իր պատիժը կրում է Արմավիրի քրեակատարողական հիմնարկում։ Նա դատապարտված է եղել երկու տարի առաջ՝ Քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածով (ստացված տեղեկատվությունը չարաշահելով կեղծ ահազանգ տալու համար)։ Ահազանգը հնչեցրել էր հենց ՔԿՀ աշխատակիցների ներկայությամբ։

Դեպքի վերաբերյալ հաղորդում է ներկայացրել համայնքային ոստիկան Բոյաջյանը։ Թղթերը ուղարկվել են Շիրակի մարզի քննչական վարչություն՝ դատապարտյալի նկատմամբ նոր վարույթ սկսելու նպատակով։