ՀայաստանՊատահար

Հոսանքազրկումներ Հանրապետության 5 մարզում և Երևանում

Հանրապետության Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Արմավիրի և Կոտայքի մարզերում, ինչպես նաև Երևան քաղաքի որոշ հասցեներում ուժեղ քամիների հետևանքով սկսած ժամը 03:00-ից տեղի են ունեցել հոսանքազրկումներ։ Օդային գծերում վնասվել են հենասյուներ։ Այս մասին հայտնում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը։

ՀԷՑ-ի հասարակայնության և կորպորատիվ կապերի դեպարտամենտի հաղորդագրության մեջ նշվում է․

«ՀԷՑ-ի օպերատիվ վերանորոգող անձնակազմը ողջ կարողությամբ և ամբողջական ներգրավվածությամբ աշխատում է հետևանքների արագ վերացման և հոսանքազրկված տարածքներում էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգման ուղղությամբ: Հայցում ենք Ձեր ըմբռնումը ստեղծված հնարավոր անհարմարությունների համար»։