ՀայաստանՍպորտ

Հայ շախմատիստները հերթական հաղթանակն են տարել Շախմատի համաշխարհային օլիմպիադայում

Շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայում Հայաստանի կանանց հավաքականը 3-1 հաշվով հաղթել է Վիետնամի հավաքականին։ Շախմատիստներ Էլինա Դանիելյանը և Աննա Սարգիսյանը հաղթել են իրենց մրցակիցներին, իսկ Լիլիթ Մկրտչյանը և Մարիամ Մկրտչյանը խաղացել են ոչ-ոքի։ Հավաքականը այս պահին ունի 8 միավոր։

Տղամարդկանց հավաքականը 2․5-1․5 նվազագույն հաշվով պարտվել է Չինաստանի հավաքականին։ Հավաքականին 0․5 միավոր են բերել Շանթ Սարգիսյանը և Կարեն Գրիգորյանը։ Գաբրիել Սարգիսյանը պարտվել է չինացի շախմատիստ Յույ Յանյիին։ Թիմի անդամ Հայկ Մարտիրոսյանը ոչ-ոքի է խաղացել գործող չեմպիոն Դեն Լիրենի հետ։

Բուդապեշտում կայացող Շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադան տևելու է ևս 8 օր՝ սեպտեմբերի 10-23-ը։ Հաջորդ փուլ են անցել ամեն խմբից 10 երկրների հավաքականներ։