Իրանը նոր հետազոտական արբանյակ է ուղարկել տիեզերական ուղեծիր
Սեպտեմբերի 14-ին Իրանը տիեզերական ուղեծիր է դուրս բերել «Chamran-1» հետազոտական արբանյակը։ Այս մասին տեղեկանում ենք IRNA պետական լրատվականից։ Արբանյակը կշռում է 60 կիլոգրամ և գտնվում է երկրից 550 կիլոմետր բարձրության վրա։ Ցամաքային կայաններն արդեն ստացել են առաջին ազդանշանները արբանյակից։
Դրանից առաջ՝ այս տարվա հունվարին, տիեզերք են արձակվել 3 «Sorayya» արբանյակ։
Չնայած արբանյակները, ըստ իրանական լրատվամիջոցների, ունեն հետազոտական նշանակություն, այնուամենայնիվ այն վատ արձագանքների է արժանանում արևմուտքի երկրներում և ԱՄՆ-ում։ Վերջինս ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանի կողմից արբանյակների արձակումը դեմ է ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևին։ Ծրագիրը Արևմուտքի կողմից ընդունվում է որպես բալիստիկ հրթիռների կատարելագործման մաս, ինչը սպառնում է տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը։