Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պատվիրակությունը ռազմական դաշնակցի ակադեմիայում է
Սեպտեմբերի 9-13-ը ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պատվիրակությունը՝ ակադեմիայի պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանի գլխավորությամբ, այցելեց Ֆրանսիայի Հանրապետության զինված ուժերի նախարարություն և Ռազմական ակադեմիա։
Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպել է Ֆրանսիայի Զինված ուժերի արտաքին կապերի և ռազմավարության վարչության ներկայացուցիչների, Սեն-Սիր ռազմական ակադեմիայի ղեկավար գեներալ Էմանուել Շարպիի և Սեն-Սիր ակադեմիայի ղեկավարության հետ։
Պայմանավորվածություններ են ձեռք բերվել համագործակցության հետագա ընդլայնման, կուրսանտների փոխանակման և վերապատրաստման ծրագրերի արդիականացման վերաբերյալ։
ՀՀ պատվիրակությունը ստուգել է ակադեմիայի և Սեն-Սիր դպրոցի տարածքը, ծանոթացել ուսումնական հաստատությունների ուսումնական և նյութական բազային, կրթական ծրագրերին և ուսումնական գործընթացի կազմակերպման առանձնահատկություններին։