Ամերիկյան իշխանությունները մեղադրում են RT-ին ռուսական հետախուզական գործողությունների մեջ
Ամերիկյան իշխանությունները կարծում են, որ RT հեռուստաալիքը ներգրավված է ամբողջ աշխարհում ռուսական հետախուզական գործողությունների մեջ:
Նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
Վաշինգտոնի տվյալներով՝ ավելի քան մեկ տարի առաջ Ռուսաստանի կառավարությունը RT-ում ներդրել է առանձին ստորաբաժանում, որն զբաղվում է հետախուզական տվյալների հավաքագրմամբ, և ներդրման ժամանակ հեռուստաընկերության ղեկավարությունը տեղյակ է եղել այդ մասին:
Սեպտեմբերի 4-ին էլ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ էր սահմանել RT-ի և «Россия сегодня»-ի դեմ, ինչպես նաև դրա գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի ու հեռուստաընկերության ղեկավար կազմի մի քանի ներկայացուցիչների դեմ։